ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

08.07.2023

Provisions of the RA Tax Code

2023 թվականի հուլիսի 8-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.

  • Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները (հոդված 62),
  • Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները (հոդված 109)։

Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: