ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

23.09.2023

Provisions of the RA Tax Code

2023 թվականի սեպտեմբերի 23-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.

  • Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը (հոդված 39),
  • Հաշվարկային փաստաթղթի դուրսգրումը, անվավեր ճանաչումը, չեղարկումը (հոդված 56),
  • Պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը (հոդված 70),
  • Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկների ներկայացումը (հոդված 75),

ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հավելված 18-ը։
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: