ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները
30.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 30-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.
- Հարկային հսկողությունը (հոդված 328),
- Լիազոր մարմինների հսկողությունը (հոդված 329),
- Հարկային և լիազոր մարմինների հսկողության վարչական վարույթը (հոդված 330),
- Օպերատիվ-հետախուզական միջոցառումները (հոդված 331),
- Հարկային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը (հոդված 332),
- Հարկային հսկողության իրականացման եղանակները (հոդված 333),
- Հարկային հսկողության արդյունքների հրապարակայնությունը (հոդված 334),
- Հարկային ստուգումները (հոդված 335),
- Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումը (հոդված 336),
- Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հաճախականությունը (հոդված 337),
- Վերստուգումները (հոդված 338):
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: