ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

14.10.2023

Provisions of the RA Tax Code

2023 թվականի հոկտեմբերի 14-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.

  • Կամերալ (ներքին) հարկային ուսումնասիրությունները (հոդված 344),
  • Հսկիչ գնումները (հոդված 345),
  • Չափագրումները (հոդված 346),
  • Հանդիպակաց ուսումնասիրությունը (հոդված 347):

Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: