Փոխարժեքն այսօր

  • USD

    387.60

    • RUB

      4.26

    • EUR

      420.12

ՀՀ հարկային օրենսգրքի դրույթները

24.02.2024

Vakhtang Mirumyan

2024 թվականի փետրվարի 24-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի ներքոնշյալ դրույթները.

  • Շահութահարկը (հոդված 102),
  • Շահութահարկ վճարողները (հոդված 103),
  • Շահութահարկով հարկման օբյեկտը (հոդված 104),
  • Շահութահարկով հարկման բազան (հոդված 105),
  • Շահութահարկով հարկման բազայի որոշման սկզբունքները (հոդված 106),
  • Եկամուտների ստացման աղբյուրները (հոդված 107):

Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները:

Նկարներ և տեսանյութեր