ՀՀ հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները
24.06.2023
2023 թվականի հունիսի 24-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ՀՀ Հարկային օրենսգրքի` ստորև նշված վերջին փոփոխությունները.
- Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները (հոդված 62),
- Եկամուտ չհամարվող տարրերը (հոդված 108),
- Եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները (հոդված 109),
- Ծախս չհամարվող տարրերը (հոդված 112),
- Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները (հոդված 121),
- Գրավ դրված գույքի օտարումից ստացվող եկամուտը (հոդված 146),
- Նվազեցվող եկամուտները (նվազեցումները) (հոդված 147)։
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: