ՀՀ հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները
01.07.2023
2023 թվականի հուլիսի 1-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ հյուրընկալել էր հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ղեկավար Վախթանգ Միրումյանին:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Պարոն Միրումյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց․
- 2023 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունները,
- 2023 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող անկանխիկ գործառնությունների վերաբերյալ փոփոխությունները,
- Միասնական հաշվում հարկային պարտավորությունների հաշվառմանն առնչվող փոփոխությունները։
Ասոցիացիայի անդամ հաշվապահները ստացան իրենց հուզող օրենսդրական հարցերի պատասխանները, մեկնաբանվեցին մի շարք վիճահարույց դրույթներ:
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամ հաշվապահները: