ՀՀ-ից արտահանման և ՀՀ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկի մասին

23.08.2023

Արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկի մասին  | About the list of products with mercury additive prohibited for export and import

Հարգելի գործընկերներ.
ՀՀ Կառավարության որոշմամբ 2023 թվականի օգոստոսի 12-ից սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց համար գործում է ժամանակավոր արգելք Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում։ Որոշմամբ սահմանված են նաև բացառությունների դեպքեր, որոնց նկատմամբ սահմանված արգելքը չի տարածվում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։