ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին
14.04.2026
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի՝ համապատասխան չափաքանակները չգերազանցող ծավալներով ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ: Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026թ-ի մարտի 8-ից մինչև 2027թ-ի ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։