Հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններում նոր տվյալների արտացոլման մասին

06.08.2025

Հարգելի գործընկերներ.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա, ի թիվս այլ տվյալների, պետք է տպագրված լինի նաև նույնականացման միջոցների քանակը և նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)։ Միաժամանակ, պատասխանատվություն է սահմանվել նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ յուրաքանչյուր փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։