Ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգում կատարված փոփոխությունների մասին
07.07.2026
Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2026 թվականի հունիսի 26-ից ուժի մեջ են մտել ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, սահմանվել է, որ ջրօգտագործողի կողմից թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ տեղեկատվության ներկայացումը, լիազոր մարմնի կողմից թույլտվության տրամադրումը և այլ տեղեկությունների փոխանցումն իրականացվում է շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով։
Ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից այդ թույլտվությամբ իրեն տրված իրավունքը երրորդ անձի փոխանցելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից հետո հարթակի միջոցով դիմել լիազոր մարմին ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպման համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։