«Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինար

03.04.2024

Դասընթացներ հաշվապահների համար

2024 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինարը` միտված Ասոցիացիայի անդամների սոցիալական և կառավարման հմտությունների զարգացմանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին կորպորատիվ կառավարում, էթիկա և հաղորդակցություն թեմաները` իրենց ենթահարցերով։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային գործընկեր գրասենյակների աշխատակիցները:
Սեմինարը վարեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: