«Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինար

08.05.2024

Խորացված դասընթացներ հաշվապահների համար I «Կորպորատիվ կառավարում»

2024 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինարը` միտված Ասոցիացիայի անդամների սոցիալական և կառավարման հմտությունների զարգացմանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին կորպորատիվ կառավարում, էթիկա և հաղորդակցություն թեմաները` իրենց ենթահարցերով։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային գործընկեր գրասենյակների աշխատակիցները:
Սեմինարը վարեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: