«Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինար
27.11.2024
Ս.թ. նոյեմբերի 27-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինարը` միտված Ասոցիացիայի անդամների սոցիալական և կառավարման հմտությունների զարգացմանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին կորպորատիվ կառավարում, էթիկա և հաղորդակցություն թեմաները` իրենց ենթահարցերով։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային գործընկեր գրասենյակների աշխատակիցները:
Սեմինարը վարեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: