«Կորպորատիվ կառավարում» խորագրով սեմինար

23.08.2023

Վահագն Համբարձումյան

2023 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինարը` միտված Ասոցիացիայի անդամների սոցիալական և կառավարման հմտությունների զարգացմանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին կորպորատիվ կառավարում, էթիկա և հաղորդակցություն թեմաները` իրենց ենթահարցերով։
Սեմինարին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային գործընկեր գրասենյակների աշխատակիցները:
Սեմինարը վարեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: