Կոտայքի մարզ
08.07.2021

2021թ. հուլիսի 8-ից հուլիսի 9-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ` Տիգրան Շահբազյանը, խորհրդատուներ` Անի Ավանեսյանը, Հովհաննես Սարգսյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Կոտայքի մարզ` հանդիպելու Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի և Եղվարդի գործընկեր գրասենյակների անդամներին, տեղում ծանոթանալու վերջիններիս կողմից գործարարներին հաշվապահական և հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին:
Շրջայցի ընթացքում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: