Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրման նոր ծրագրի մասին

30.01.2024

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 12-ից սահմանվել է աջակցության տրամադրման նոր ծրագիր՝
2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։ Ծրագրի շրջանակում ուսուցման դասընթացին ընդգրկված շահառուին փոխհատուցվում է ուսման վարձը և վճարվում է կրթաթոշակ, իսկ գործատուին տրամադրվում է փոխհատուցում աշխատանքային պայմանագրի կնքման ծրագրով սահմանված ժամկետներում՝ շահառուին վճարվող աշխատավարձի և աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի ու օրենսդրությամբ սահմանված վճարների համար։

Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։