Լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակներ սահմանելու մասին
13.04.2026
Հարգելի գործընկերներ.
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են սահմանվել բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծումը, պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրությունը, պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառքը, անասնաբուժական դեղատնային գործունեությունը։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որով վերը նշված գործունեությունների համար սահմանվել են պետական տուրքի դրույքաչափեր:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։