Լրացումներ՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում

24.12.2024

Հարկային խորհրդատվություն

Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն սահմանվել է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ են համարվում նաև հակաճայթիչները, հակաօքսիդիչները, խեժագոյացման արգելակիչները, թանձրացուցիչները, հակաքայքայիչ նյութերը, պատրաստի այլ հավելանյութերը, արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկները։
Սահմանվել է նաև նշված ապրանքատեսակների ներմուծման կամ արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված ապրանքի մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։