Լրացումներ կրթության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում

24.06.2024

Լրացումներ կրթության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում

Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու կրթության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունության տեսակներում կատարված լրացումները, որոնց համաձայն՝ մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացումը և մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ մասնագետի որակավորման (ուղղվածության) ծրագրի իրականացումը սահմանվել են որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ։
Նշված գործունեություններ իրականացնելու լիցենզիայի տրամադրման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել է պետական տուրք:
Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև մինչ այդ սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներում:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։