Մանածագործական նյութերի, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման սակագնային արտոնություն կիրառելու մասին

18.04.2026

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3403 91 000 9 ծածկագրին դասվող մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ՀՀ տարածք ներմուծման դեպքում կիրառվելու է սակագնային արտոնություն՝ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ:
Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող այն ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026թ-ի ապրիլի 3-ից մինչև 2028թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։