Մաքսային ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի մասին
27.10.2025
Հարգելի գործընկերներ.
ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով 2025 թվականի հոկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և մաքսային ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևը: Մաքսային ներկայացուցիչները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ մինչև այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 15-րդ օրը ներառյալ, մաքսային մարմնին են ներկայացնում հաշվետվություն՝ իրենց գործունեության վերաբերյալ։ Հաշվետվությունները ներկայացվում են trade.gov.am էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում՝ էլեկտրոնային եղանակով` secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեով։ Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառված մաքսային ներկայացուցիչները առաջին անգամ հաշվետվությունը ներկայացնում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։