Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ գործատուների համագործակցության նոր եղանակների մասին

16.09.2025

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ գործատուների համագործակցության կարգում, ըստ որի 2025թ-ի սեպտեմբերի 5-ից գործատուների հետ համագործակցությունը կարող է իրականացվել նաև e-work.am հարթակի միջոցով։ Դրա համար գործատուն պետք է գրանցվի հարթակում և ստեղծի օգտահաշիվ՝ լրացնելով իր տվյալները կամ «ԵՍ ԵՄ» ազգային նույնականացման հարթակի միջոցով նույնականացում անցնի։ Գրանցվելուց հետո հարթակում պահանջվող դաշտերը լրացնելով՝ գործատուն կարող է ներգրավվել զբաղվածության պետական ծրագրերում և համալրել իր մոտ առկա թափուր աշխատատեղը, որոնել և գտնել աշխատողներ, փորձնակներ, կամավոր աշխատողներ և այլն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։