Միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված որոշ ապրանքների մաքսային հսկողության համար պետական տուրք սահմանելու մասին

16.01.2024

Որոշ ապրանքների մաքսային հսկողության մասին I state duty for customs control

Հարգելի գործընկերներ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումների համաձայն՝ 2024 թվականի մարտի 1-ից պետական տուրք է սահմանվել ՀՀ ներմուծված և այնուհետև ՀՀ-ից միևնույն մաքսային հայտարարագրով արտահանվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մաքսային հսկողության համար:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։