Նոր հարկային արտոնություն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար
13.01.2026
Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն 2026 թվականի հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնություն է սահմանվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծման կամ ՀՀ տարածքում օտարման գործարքների համար: Ընդ որում, 2026 թվականի փետրվարի 1-ից այդ արտոնությունը կիրառվելու է միայն 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։