Նոր կարգավորումներ՝ կապված տնային կալանքում գտնվող աշխատողի լիազորությունների հետ

15.07.2025

Հարգելի գործընկերներ․
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 25-ից աշխատողի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու դեպքում աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված, եթե դատարանի որոշմամբ, բնակության տարածքը չլքելուց բացի, կիրառվել են նաև աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ։ Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները չեն կասեցվում, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով, իսկ վարձատրությունն ամբողջությամբ պահպանվում է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։