Նոր օրենսդրական կարգավորում կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերաբերյալ

20.06.2024

Նոր օրենսդրական կարգավորում

Հարգելի գործընկերներ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումներով նոր օրենսդրական կարգավորում է սահմանվել կորպորատիվ կառավարման կանոնագրքի վերաբերյալ: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականության մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և ուղենիշներ: Տնտեսական ընկերությունների կողմից կանոնագրքին միանալը կամավոր է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Լրացումն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունիսի 8-ից:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։