Նոր օրենսդրական կարգավորումներ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցողների համար

14.04.2026

Հարգելի գործընկերներ.
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է, որ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2026 թվականի ապրիլի 1-ից պարտադիր ներառվելու են նաև յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված՝ համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
Սահմանվել է նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցողների կողմից վճարային գործիքների միջոցով վճարումներ ընդունելու դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության պարտադիր պահանջ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։