Նոր փոփոխություններ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում

10.07.2024

Հարկային խորհրդատվություն

Հարգելի գործընկերներ.
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ նոր սահմանափակումներ են սահմանվել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում իրականացվող գործունեությունների ցանկում, բարձրացվել են շրջանառության հարկի դրույքաչափերը, ինչպես նաև, առևտրական և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից բացի, նվազեցումներ են սահմանվել նաև այլ գործունեությունների մասով:
Մասնավորապես, 2025 թվականի հունվարի 1-ից առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ՝ անկախ առևտրի ձևից (մանրածախ կամ մեծածախ) և գործունեության վայրից (Երևան քաղաք կամ Երևան քաղաքից դուրս): Փոփոխություն է կատարվել նաև հարկման հատուկ համակարգ անցնելուց ԱԱՀ-ի վերաձևակերպումների կարգում։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։