Նոր սահմանափակումներ հիպոտեկային վարկի տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման կարգում
23.07.2024
Հարգելի գործընկերներ․
ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մի շարք վարչական տարածքներում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի ձեռք բերման համար 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվելու, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով եկամտային հարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե անշաժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում։ Բացի այդ, նվազեցվել է նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկի տոկոսների մասով յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարի առավելագույն չափը, որը 1.5 միլիոն դրամի փոխարեն կազմելու է 750 հազար դրամ։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։