Նույնականացման նշանների վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու մասին

17.11.2026

Նույնականացման նշանների վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու մասին

Հարգելի՛ գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։
2027 թվականի հունվարի 1-ից այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում պարտադիր ներառվելու է նաև գարեջրի, վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման դեպքերում։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 60 00 00։