ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

22.08.2023

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2023 թվականի օգոստոսի 22-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը.
2023 թվականի օգոստոսի 17-ի N 1369-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181461
2023 թվականի օգոստոսի 17-ի N 1371-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181464
2023 թվականի օգոստոսի 17-ի N 1397-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181497
2023 թվականի օգոստոսի 17-ի N 1410-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181559
ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181170
Շրջակա միջավայրի նախարարի հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181430
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6135/about
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6087/about
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6083/about
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6086/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։