ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

29.08.2023

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2023 թվականի օգոստոսի 29-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները.
2023 թվականի օգոստոսի 24-ի N 1414-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181830
2023 թվականի օգոստոսի 24-ի N 1416-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181837
2023 թվականի օգոստոսի 24-ի N 1418-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181851
2023 թվականի օգոստոսի 24-ի N 1425-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181846
2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181852
2023 թվականի օգոստոսի 24-ի N 1431-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181862
2023 թվականի օգոստոսի 24-ի N 1437-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181865
2023 թվականի օգոստոսի 24-ի N 1445-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181877
ՀՀ ՊԵԿ նախագահի N 849-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181618
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։