ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
19.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանը։
2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1534-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182454
2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1536-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182457
2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1550-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182482
2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1571-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182503
2023 թվականի սեպտեմբերի 14-ի N 1583-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182588
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հայտարարություն
https://www.mineconomy.am/page/2769
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6248/about
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6243/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։