ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
26.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1599-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182898
2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1601-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182903
2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1613-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182913
2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182906
2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1619-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182914
2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1629-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182983
2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1631-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182986
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին
ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։