ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
15.09.2026
Սեպտեմբերի 15-ին ժամը 09:30-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի Խորհրդի անդամ Սյուզաննա Մեսրոպյանը։
Սեմինարին մասնակցեցին հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Սյուզաննա Մեսրոպյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց մի շարք իրավական ակտեր և իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ ՊԵԿ ուղղված պաշտոնական հարցումները, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։