ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
03.10.2023

2023 թվականի հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները։
2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1639-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183157
2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1660-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183178
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6263/about
«Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/6298/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։