ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

10.10.2023

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2023 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2023 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված ՀՕ-292-Ն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183515
2023 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված ՀՕ-287-Ն «Նորմատիվ իրավական ակտերի» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183520
2023 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված ՀՕ-288-Ն «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183524
2023 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված ՀՕ-281-Ն «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183522
2023 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված ՀՕ-282-Ն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183523
2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1694-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183558
2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1699-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183614
ՀՀ ֆինանսների նախարարի N 408-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183480
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։