ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
19.10.2023

2023 թվականի հոկտեմբերի 19-ին ժամը 14:30-17:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Գոհար Փարսադանյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը։
2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1719-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183920
2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1720-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183924
2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1730-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183927
2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1731-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183929
2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1733-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183925
2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1746-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183958
2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1750-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183970
2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1751-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=183959
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/6259/about
«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/6276/about
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/6304/about
«ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N 1427-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ
կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6258/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։