ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

20.06.2023

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2023 թվականի հունիսի 20-ին ժամը 10:30-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկումը։ Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։ Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահներ Երևանից և ՀՀ մարզերից: Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով: Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը.
2023 թվականի մայիսի 24-ին ընդունված ՀՕ-181-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178961
2023 թվականի մայիսի 24-ին ընդունված ՀՕ-184-Ն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178969
2023 թվականի մայիսի 24-ին ընդունված ՀՕ-185-Ն «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178973
2023 թվականի մայիսի 24-ին ընդունված ՀՕ-186-Ն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178978
2023 թվականի մայիսի 24-ին ընդունված ՀՕ-187-Ն «Սնանկության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178962
2023 թվականի մայիսի 24-ին ընդունված ՀՕ-189-Ն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178972
2023 թվականի մայիսի 24-ին ընդունված ՀՕ-192-Ն «Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178976
2023 թվականի հունիսի 16-ի N 956-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179204
2023 թվականի հունիսի 16-ի N 957-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179208
2023 թվականի հունիսի 16-ի N 967-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179217
2023 թվականի հունիսի 16-ի N 968-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179218
«Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/5872/about
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
https://www.e-draft.am/projects/5851/about
Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5850/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ բոլոր իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։