ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

24.10.2023

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2023 թվականի հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Գոհար Փարսադանյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1771-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184216
2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1778-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184181
2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1786-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184218
2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1793-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184209
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։