ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
31.10.2023

2023 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ Առողջապահության նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները։
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում
լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ
կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը
2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ՀՕ-297-Ն «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184370
2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ՀՕ-300-Ն «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184366
2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ՀՕ-299-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=184360
2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ՀՕ-298-Ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184373
2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ՀՕ-307-Ն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184369
2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ՀՕ-308-Ն «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184374
2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=184507
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ Առողջապահության նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։