ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
21.11.2023

2023 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները։
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-331-Ն «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185509
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-316-Ն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185327
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-311-Ն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185323
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-312-Ն «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185326
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-323-Ն ՀՀ օրենքը «Շուկայի վերահսկողության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185499
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-328-Ն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185504
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-333-Ն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185511
2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1973-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185529
2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1985-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185536
2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1992-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185583
2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1993-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185579
2023 թվականի նոյեմբերի 17-ի N 2001-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185584
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6474/about
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.phpsel=showdraft&DraftID...
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ
http://parliament.am/drafts.phpsel=showdraft&DraftID...
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեին ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։