ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
28.11.2023
-սեմինար-քննարկում.png)
2023 թվականի նոյեմբերի 28-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանը։
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-341-Ն «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185691
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-343-Ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185686
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-345-Ն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185688
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-346-Ն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185696
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-347-Ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185697
2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-348-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185687
2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2021-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185834
2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2052-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185959
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6528/about
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=14551&Reading=0
«Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=14499&Reading=0
«Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6498/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։