ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
05.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը։
2023 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված ՀՕ-358-Ն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186178
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ
2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-350-Ն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186152
2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-351-Ն «Նյութական պահուստի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186154
2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2060-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186242
2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2067-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186241
2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186288
2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2076-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186270
2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2083-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186276
2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2098-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186392
ՀՀ ՊԵԿ նախագահի N 1263-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186403
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը
https://www.e-draft.am/projects/6551/about
«2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6537/about
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6562/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։