ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
19.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 10:00-13:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները։
2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2172-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187125
Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6626/about
«Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6627/about
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր
https://www.e-draft.am/projects/6590/about
«Զբոսաշրջության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
«Զբոսաշրջության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի
նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված պաշտոնական հարց ու պատասխանները, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։