ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
26.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը։
2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2205-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187314
2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187338
2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2269-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187724
2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2280-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187705
2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2283-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187708
2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2287-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187695
2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2289-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187727
2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2299-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187692
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության N 3 պաշտոնական պարզաբանում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187658
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6665/about
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6662/about
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6663/about
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6664/about
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում
կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում
կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։