ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
27.06.2023

2023 թվականի հունիսի 27-ին ժամը 10:30-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահներ Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը.
2023 թվականի հունիսի 16-ի N 981-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179266
2023 թվականի հունիսի 22-ի N 994-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179395
2023 թվականի հունիսի 22-ի N 1006-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179427
2023 թվականի հունիսի 22-ի N 1011-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179445
2023 թվականի հունիսի 22-ի N 1013-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179442
2023 թվականի հունիսի 22-ի N 1016-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179476
2023 թվականի հունիսի 22-ի N 1034-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=179531
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5919/about
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5920/about
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատրելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5922/about
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/5921/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ բոլոր իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։