ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում
04.01.2024

2024 թվականի հունվարի 4-ին ժամը 14:30-18:00 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերը։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը
2023 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ՀՕ-390-Ն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187769
2023 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ՀՕ-391-Ն «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187770
2023 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ՀՕ-392-Ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187771
2023 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ՀՕ-393-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187783
2023 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ՀՕ-394-Ն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187772
2023 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ՀՕ-395-Ն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187747
2023 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՀՕ-406-Ն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187740
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-420- «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187971
2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՕ-421- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187972
2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2328-Լ ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188014
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։