ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար-քննարկում

09.01.2024

LCIA (Legislative Changes Impact Assessment) seminar

2024 թվականի հունվարի 9-ին ժամը 10:00-13:30 Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հեռավար ռեժիմում` Skype համակարգով տեղի ունեցավ ՕՓԱԳ (օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում) սեմինար քննարկումը։
Սեմինարը վարեց Ասոցիացիայի խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարին մասնակցեցին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ հաշվապահները Երևանից և ՀՀ մարզերից:
Սեմինարը հագեցած էր թեժ քննարկումներով ու մտագրոհներով:
Հասմիկ Հարությունյանը Ասոցիացիայի անդամ հաշվապահներին ներկայացրեց ներքոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը։
2023 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունված ՀՕ-407-Ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187766
2023 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունված ՀՕ-409-Ն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187750
2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2303-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187992
2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2305-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188007
2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2307-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188004
2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2327-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188003
2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2336-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188022
2024 թվականի հունվարի 4-ի N 6-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188233
2024 թվականի հունվարի 4-ի N 21-Ն ՀՀ ԿՈ
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188263
ՀՀ ՊԵԿ նախագահի N 1405-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187932
ՀՀ ՊԵԿ նախագահի N 1406-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187931
ՀՀ ֆինանսների նախարարի N 516-Ն հրաման
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188054
2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188144
2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 43-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188149
2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 44-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188135
2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45-Ն Երևան քաղաքի ավագանու որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=188140
«Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6691/about
«Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6697/about
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6688/about
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6687/about
«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6696/about
«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6694/about
«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2203 00 010 0, 2203 00 090 0, 2203 00 100 0, 2202 91 000 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
https://www.e-draft.am/projects/6677/about
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
https://www.e-draft.am/projects/6702/about
Քննարկման ընթացքում ուսումնասիրվեցին վերոնշյալ իրավական ակտերն ու իրավական ակտերի նախագծերը, գնահատվեցին ազդեցության օբյեկտները և ըստ այդմ խորհրդատուներին տրվեցին համապատասխան առաջադրանքներ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև գործընկերային հարաբերությունների շրջանակներում գործընկերներին ուղարկված վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների ամփոփաթերթը։